Նորություններ

Եզրափակիչում կհանդիպեն «Բարսելոնան» և «Յուվենտուսը»

Սպորտ 2015-05-14

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում հաղթողի տիտղոսը նվաճելու համար կպայքարեն «Բարսելոնան» և Թուրինի «Յուվենտուսը»: Կիսաեզրափակիչի առաջին խաղում Իտալիայի չեմպիոնը Թուրինում 2:1 հաշվով հաղթել էր մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալին», որի դեմ պատասխան հանդիպումն ավարտեց 1:1 հաշվով:

Մադրիդում կայացած խաղի առաջին խաղակեսում «Ռեալը» գերազանցեց հյուրերին և ընդմիջման գնաց հաշվի մեջ առջևում: Սկզբնամասում 1-2 վտանգավոր գրոհներ անցկացնելուց հետո մադրիդցիներն առաջ անցան հաշվի մեջ: 

23-րդ րոպեին 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում ևս թուրինցիները շատ ակտիվ չէին, թեև կարողացան հավասարեցնել հաշիվը:
 
57-րդ րոպեին հյուրերի պատասխան գոլը խփեց «Ռեալի» նախկին հարձակվող Ալվարո Մորատան: Բաց թողած գոլից հետո «Ռեալն» այդպես էլ չկարողացավ գերազանցել հակառակորդին:
 
Այսպիսով, «Ռեալը» դարձավ հերթական ակումբը, որը չկարողացավ պաշտպանել Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: