Նորություններ

Մեյվեզերը՝ լավագույն բռնցքամարտիկ

Սպորտ 2015-05-11

Ամերիկան ներկայացնող բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը WBC (Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդ) վարկածով ճանաչվել է ամսվա լավագույն բռնցքամարտիկ:
Մայիսի 2-ին Մեյվեզերը միավորներով հաղթել էր ֆիլիպինցի Մենի Պակյաոյին, ով հետագայում հայտարարել էր, թե մենամարտել է ուսի վնասվածքով և ցուցադրել է ուժերի 60 տոկոսն ու խնդրել ռևանշ:
 
Մեյվեզերն սկզբում պատրաստակամություն է հայտնել ռևանշի, սակայն ավելի ուշ հայտարարել է, որ Պակյաոն վախկոտ է և ոչ մի վնասվածք էլ չունի, քանի որ հարվածներ ստանալիս զգացել է նրա երկու ձեռքի ուժը:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: