Նորություններ

Ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Ուշագրավ 2015-05-08

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Մալաթիայի Հայորդյաց տան սաների ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Կցուցադրվի պատանիների ստեղծած խեցեգործության, փայտի գեղարվեստական մշակման, կտորի գեղարվեստական ձևավորման (բատիկա), մանրանկարչության, գեղանկարչության և քանդակագործության ընտրանին:
 
Ցուցահանդեսի բացմանը կհնչեն նաև շարականներ «Զարթոնք» մանկապատանեկան երգչախմբի կատարմամբ:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: