Նորություններ

Մեկնարկել է միջազգային թատերական փառատոնը

Ուշագրավ 2015-05-07

Ս.թ. մայիսի 6-11-ն անցկացվում է «Արմմոնո» մոնոներկայացումների 13-րդ միջազգային թատերական փառատոնը: Այս տարի փառատոնի ընթացքում կցուցադրվի 31 ներկայացում, որոնցից դեբյուտային ծրագրով` 9-ը, «Արմմոնո-Տրիումֆ» ծրագրով` 2-ը:

Փառատոնին արտերկրից կներկայացվի 10 մոնոներկայացում: 2015 թվականի փառատոնի նորամուծություններից է «Արմմոնո-Կլաս» ծրագիրը, որին ներգրավված են դպրոցականները: Մասնավորապես, ծրագրին կմասնակցեն Ա. Պուշկինի անվան դպրոցի բարձր դասարանի աշակերտները: 

«Արմմոնո» փառատոնի հյուրերի թվում են մոնոներկայացումների միջազգային փառատոների տնօրենները՝ Նինա Մազուրը (ՅՈՒՆԵՍԿՕ), Յոլանտա  Սուտովիչը (Գերմանիա), Մարիա Տանանան (Լիտվա), Բեցլավ Գերասը (Լեհաստան), Իբրահիմ Քասիմ Ասիրին (Սաուդյան Արաբիա): Փառատոնի շրջանակում կանցկացվեն նաև  վարպետության դասընթացներ:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: