Նորություններ

Մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը

Սպորտ 2013-04-16

Մոսկվայում ապրիլի 17-21-ը կմեկնարկի սպորտային մարմնամարզության Եվրոպայի հերթական առաջնությունը։ Հայաստանից առաջնությանը կմասնակցեն հինգ պատվիրակներ։

Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Դավթյանը և Սերոբ Սողոմոնյանը հանդես կգան բազմամարտում, Եվրոպայի կրկնակի մրցանակակիր Հարություն Մերդինյանը` նժույգ թափերում, իսկ Վահագն Դավթյանը և Արթուր Թովմասյանը իրենց ունակությունները կդրսևորեն «օղակներ» մրցաձևում։

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և Սոս Սարգսյանը հայտավորված են մրցավարական հանձնաժողովում, իսկ բազամփորձ Աշոտ Գասպարյանը և նրա երիտասարդ գործընկեր Արտյոմ Ավետյանը հանդես կգան հավաքականի մարզչի դերում։ Ի դեպ, կլիմայավաժեցման նպատակով մեր թիմը Մոսկվա է մեկնել մեկնարկից չորս օր շուտ։

Աղբյուր՝ sportarmenia.com

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: