Նորություններ

Անդրադարձ հավաքականի խաղին

Սպորտ 2015-04-30

Անդրադառնալով շախմատի՝ աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելուն՝ Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը նշել է. «Շախմատի աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալը շատ լավ արդյունք է՝ չնայած առաջնությունում իմ և Վլադիմիր Հակոբյանի վատ խաղին»:
«…Առաջնության բոլոր պարտիաներն ապացուցեցին, որ այստեղ թույլ թիմ չկար: Մասնավորապես՝ վերջին երկու տուրերում բոլոր պարտիաները շատ բարդ էին: Համարում եմ, որ լավ ավարտվեց մեզ համար այս առաջնությունը:
 
Այս մրցաշարն ապացուցեց, որ նույնիսկ վերջին պահին կարող է ամեն ինչ փոխվել, որ մրցաշարերում ամեն ինչ հնարավոր է: Բրոնզե մեդալը գուցե մեզ չի ուրախացրել, բայց պետք է դրական վերաբերենք բրոնզե մեդալին»,- հավելել է Սերգեյ Մովսեսյանը:
 
Նկատենք, որ աշխարհի չեմպիոն է դարձել Չինաստանի թիմը, արծաթե մեդալը նվաճել է Ուկրաինայի հավաքականը, իսկ Հայաստանի հավաքականը բավարավել է բրոնզե մեդալով:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: