Նորություններ

Թիվ 66 դպրոցի աշակերտների այցը Կենտրոնական բանկ

Կրթական 2015-04-29

Եվս մի անիմանալի աշխարհ բացվեց Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 66 հիմնական դպրոցի 8-րդ «ա» դասարանի աշակերտների համար:

Սույն թվականի ապրիլի 22-ին թիվ 66 հիմնական դպրոցի 8-րդ «ա» դասարանի աշակերտներն այցելեցին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

Կենտրոնական բանկում նրանց համառոտ ներկայացվեց դրամի ստեղծման պատմությունը և կիրառումը: Աշակերտները սովորեցին նաև տարբերել իսկական դրամը կեղծից, ծանոթացան հազարամյակների պատմություն ունեցող հուշադրամներին:
 
Վերջում բանկի աշխատակիցների կողմից ստացան հուշանվերներ: Նրանք բանկից հեռացան նոր գիտելիքներով և հաճելի տպավորություններով:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: