Նորություններ

«Բորուսիան» նվաճեց եզրափակիչի ուղեգիր

Սպորտ 2015-04-29

Ֆուտբոլի՝ Գերմանիայի գավաթի խաղարկությունում Դորտմունդի «Բորուսիան» նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Կիսաեզրափակիչում Մյունխենի «Բավարիան» «Ալյանց Արենայում» ընդունել է Յուրգեն Կլոպի թիմին և պարտվեց 11 մետրանոց հարվածաշարում 0:2 հաշվով:
Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1: Հանդիպմանը հաշիվը 30-րդ րոպեին բացել էր լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին՝ առաջ մղելով «Բավարիային»:
 
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել 70-րդ րոպեին և 5 րոպե անց դարձել գոլային փոխանցման հեղինակ:
 
Աչքի է ընկել գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: 80-րդ րոպեին Մխիթարյանի հարվածից հետո դաշտի տերերին գոլից փրկել է դարպասապահ Մանուել Նոյերը:
 
Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չի գրանցվել: 11 մետրանոցների հարվածաշարն ավելի հաջող իրացրել են հյուրերը:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: