Նորություններ

Լեւոն Արոնյան. Ես հիասթափված եմ

Սպորտ 2013-01-14

Ինչպես երեկ, այնպես էլ այսօր իմ կանխազգացումն ապակողմնորոշեց ինձ, հայտարարել է աշխարհի երկրորդ ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess սուպերմրցաշարի երկրորդ տուրում ՖԻԴԵ-ի առաջին համար, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ սպիտակներով ոչ ոքի խաղալուց հետո մրցաշարի գործող չեմպիոնը կիսվել է տպավորություններով:

«Կարծում եմ՝ ես վատ չէի խաղում: Սակայն, ինչպես երեկ, այնպես էլ այսօր իմ կանխազգացումն ապակողմնորոշեց ինձ: Ճիշտ քայլը g5-ն էր, բայց c6-ից հետո սեւերը հրաշքով փրկվեցին: Եթե ես ժամանակ ունենայի առաջ բերել իմ թագավորին, ապա կհաղթեի, բայց h5-ից հետո ես պետք է խաղայի f5՝ g4-ի փոխարեն: g4-ը կործանանար եղավ:

Իհարկե, ես հիասթափված եմ, բայց մինչեւ այդ պահը ես լավ էի խաղում եւ կաշխատեմ խաղալ նույն կերպ»,- նշել է Արոնյանը:
 
Հիշեցնեն, որ Tata Steel Chess-ի երկրորդ տուրի՝ Կարուանա – Պանտելա Հարիկրիշնա, Անիշ Գիրի – Վիշվանաթան Անանդ, Էրվին Լ՛Ամի – Սերգեյ Կարյակին, Հաո Վանգ – Պետեր Լեկո, Լյուկ վան Վելի – Հոու Յիֆան եւ Հիկարու Նակամուրա – Իվան Սոկոլով պարտիաներում նույնպես հաղթողներ չեն եղել: 
 
Աղբյուրը` news.am
Տեսանյութը՝ freshmenmedia

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: