Նորություններ

Կբացվի «Հիշում ենք և պահանջում» խորագրով ցուցահանդես

Ուշագրավ 2015-04-16

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ս.թ. ապրիլի 17-ին Հայաստանի նկարիչների միությունում կբացվի «Հիշում ենք և պահանջում» խորագրով հանրապետական ցուցահանդեսը:
Կներկայացվի անվանի նկարիչների` Հայոց ցեղասպանության և այլ թեմաներով 125 գեղանկարչական, գրաֆիկական, քանդակի, կիրառական արվեստի ստեղծագործություն:    
 
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունից առաջ Հայաստանի նկարիչների միության շենքի պատին կտեղադրվի քանդակագործ, «Նեմեսիս» ծրագրի մասնակից Արա Սարգսյանի բրոնզե կիսանդրիով հուշաքարը:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: