Նորություններ

Հայկական կողմի նախագիծն արժանացել է մրցանակի

Ուշագրավ 2015-04-15

Համաձայն Եվրոպական ժառանգության կազմակերպության՝ Եվրոպա Նոստրայի հայտարարության՝ «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» վերապատրաստման ծրագիրն արժանացել է «Եվրոպա Նոստրա 2015» մրցանակին:

«Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխությունը ներկայացնում է եվրոպական երկրների ակնառու նվաճումները, որոնք չեն մասնակցում ԵՄ-ի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին:

Հայաստանի մրցանակակիր նախագիծը «Եվրոպական Միության մշակութային ժառանգություն» միցանակի արժանացած տարվա մյուս հաղթողների նախագծերի հետ կներկայացվի «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության արարողությանը:
 
Հայաստանում պահպանվող մշակութային ժառանգության նախագիծը ՀՀ մշակույթի նախարարության, Իտալիայի Արտաքին գործերի նախարարության, Միլանի Պոլիտեխնիկի և Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համատեղ ձեռնարկն է:
 
Նախաձեռնությունը նպատակ ունի խթանել ժառանգության պահպանության, ինչպես նաև գիտելիքի և լավագույն միջազգային փորձի փոխանակումը:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: