Նորություններ

Նախարարը ներկա է գտնվել Ֆ.Վերֆելին նվիրված միջոցառմանը

Ուշագրավ 2015-04-11

Ավստրիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է Ֆրանց Վերֆելի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը, որը ՀՀ դեսպանատան նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ավստրիայի ազգային գրադարանում:

ՀՀ ԿԳ նախարարարը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես անդրադարձել է Ֆ.Վերֆելի գրական ժառանգությանը և շեշտել նրա մեծագույն ավանդը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ժխտողականության, դատապարտման գործում:

Ա. Աշոտյանը ՀՀ կրթության և գիտության նախարարության անունից Ավստրիայի ազգային գրադարանին է փոխանցել Հայաստանի պատմությանը և մշակույթին նվիրված գրքեր:  Միջոցառմանը մասնակցել են Ավստրիայի մտավորականներ, դեսպաններ, գիտնականներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
 
Աղբյուրը՝ edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: