Նորություններ

Դավիթ Գրաֆը հաղթեց երկրորդ ռաունդում

Սպորտ 2013-04-15

Բռնցքամարտիկ Դավիթ Գրաֆը (Վահագն Սահակյան), որը ներկայացնում է Գեմանիան, ապրիլի 13-ին Վիենայում 10-րդ մենամարտն է անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում: Նրա մրցակիցը հունգարացի Ժոզեֆ Նագուան էր:

Մենամարտի հենց մեկնարկից 23-ամյա Գրաֆը նկատելի առավելություն է ունեցել և երկրորդ ռաունդում տապալել մրցակցին: Հայ բռնցքամարտիկի օգտին նոկաուտ է գրանցվել:

Դավիթ Գրաֆը պրոֆեսիոնալ ռինգում հաղթել է անցկացրած բոլոր 10 մենամարտերում՝ գրանցելով 7 նոկաուտ:

Նշենք նաև, որ Դավիթ Գրաֆը հաղթանակս նվիրել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Ինչպես նա նշել է, «յուրաքանչյուր հայ պարտավոր է իր հնարավորությունների սահմանում նպաստել Մեծ Եղեռնի ճանաչման գործընթացին: Այդ իսկ պատճառով, եթե հաջողությունն իմ կողմից լինի և ես այս մենամարտն էլ հաղթանակով ավարտեմ, ապա այն կնվիրեմ այս տխուր առիթին»:

Աղբյուր՝ www.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: