Նորություններ

Կայացել է պարգևատրման արարողությունը

Ուշագրավ 2015-04-09

Համաձայն ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետության գրադարանային աշխատողների պարգևատրման արարողությունը: Պարգևները հանձնել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:
Գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում երկարամյա աշխատանքային գործունեության համար` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով պարգևատրվել է Լոռու մարզային գրադարանի տնօրեն Անահիտ Քոչարյանը:
 
Նախարարության պատվոգրերով և շնորհակալագրերով են պարգևատրվել Հայաստանի ազգային գրադարանի գլխավոր մատենագետ Օֆելյա Գյուլումյանը, Լոռու մարզային գրադարանի տեղեկատու մատենագիտության բաժնի վարիչ Անահիտ Կոստանդյանը, «Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի գրադարանավարներ Ռիտա Կիրակոսյանը և Վարվառա Բոյաջյանը:
 
Պարգևատրվել են նաև Հայաստանի ազգային գրադարանի համալրման բաժնի վարիչ Կարինե Ջենջիրյանը, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի սպասարկման բաժնի վարիչ Ռուզան Թելունցը, Վ. Պետրոսյանի անվան Արագածոտնի մարզային գրադարանի մատենագիտության և տեղեկատվության բաժնի վարիչ Մարգարիտա Ղույումչյանը և այլք:
 
Աղբյուրը՝ mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: