Նորություններ

Շախմատային անցուդարձ

Սպորտ 2015-04-07

Շախմատի ԱՄՆ-ի առաջնության 5-րդ տուրում Վարուժան Հակոբյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել Ալեքսանդր Օնիշչուկի հետ, Սամուել Սևյանը սևերով միավորը կիսել է Սամուել Շենքլանդի հետ:

Հակոբյանն ու Սևյանը վաստակել են 2.5-ական միավոր և Օնիշչուկի հետ բաժանում են 6-8-րդ տեղերը: Առաջատարը Հիկարու Նակամուրան է՝ 4 միավոր: Կես միավոր է հետ Ուեսլի Սոն, Գատա Կամսկին, Ռեյ Ռոբսոնը և Քայդեն Թրոֆը վաստակել են 3-ական միավոր:

Կանանց առաջնության 5-րդ տուրում Տաթև Աբրահամյանը սևերով ոչ ոքի է խաղացել Կատերինա Նեմկովայի հետ, որը 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Աբրահամյանն ունի 2.5 միավոր և կիսում է 6-7-րդ տեղերը:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: