Նորություններ

Երախտիքի խոսք՝ ուղղված Բեռնար Շալանդին

Սպորտ 2015-03-31

Հենրիխ Մխիթարյանն իր երախտագիտությունն է հայտնել շվեյցարացի մարզիչ Բեռնար Շալանդին ազգային հավաքականում համատեղ աշխատանքի համար:

«Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել մեր մարզիչ Բեռնար Շալանդին հայկական ֆուտբոլում ներդրման, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի համար: Իսկական հաճույք էր այսպիսի մարզիչի հետ աշխատելը: 

Ես շատ եմ գնահատում  ինձ տված նրա խորհուրդները: Մեր համատեղ աշխատանքը կարճ էր, բայց  ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան աջակցության համար և մաղթել լավագույնը  հետագա գործունեությունում»,- նշել է Հենրիխ Մխիթարյանը:
 
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Ալբանիայի հավաքականից 1:2 հաշվով կրած պարտությունից հետո Բեռնար Շալանդը հեռացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: