Նորություններ

Ալբանիայի հավաքականն իր հաղթանակի մասին

Սպորտ 2015-03-30

Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա խաղից հետո Լորիկ Ցանան, Մերգիմ Մավրայը և Տաուլյանտ Ջական մեկնաբանել են իրենց հավաքականի հաղթանակը:
Մերգիմ Մավրայ. «Փառք Աստծո, կարողացա գոլ խփել և ուղղել սխալս: 2 թիմն էլ փորձում էին վերահսկել գնդակը: Մենք համբերատարություն դրսևորեցինք և հաղթանակ կորզեցինք: Վերջնամասում կորցնելու բան չունեինք, այդ պատճառով ռիսկի դիմեցինք»:
 
Լորիկ Ցանա. «Դեռ վաղ է խոսել Եվրո-2016-ի ուղեգրի և Ֆրանսիա մեկնելու մասին: Այսօր բարդ հանդիպում ստացվեց: Ստեղծեցինք մի շարք գոլային պահեր և տարանք արժանի հաղթանակ: Տղաներին շնորհավորում եմ 3 միավորի և մեծ ջանքեր գործադրելու համար: Հաղթանակի համար արեցինք հնարավոր ամեն բան: Մեր խմբում դեռ ամեն բան բարդ է»:
 
Տաուլյանտ Ջակա. «Այսօր հաջողությունը մեր կողմը չէր, սակայն մենք հասանք արժանի հաղթանակի, քանի որ ունեցանք մի շարք գոլային պահեր: Հուսով եմ՝ Աստված մեզ կօգնի ուղևորվել Ֆրանսիա»: Հիշեցնենք, որ Ալբանիայի Էլբասան քաղաքում կայացած խաղի մինչև 77-րդ րոպեն Հայաստանի հավաքականն առջևում էր հաշվի մեջ, սակայն պարտվեց 1:2 հաշվով:
 
Մակեդոնական «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանի հեռացման պատճառով Հայաստանի հավաքականը 70-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: