Նորություններ

Հայ մարզիկը նվաճել է չեմպիոնի տիտղոսը

Սպորտ 2015-03-26

Լեհաստանում կայացած ազատ ոճի ըմբշամարտի՝ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Վոլոդյա Ֆրանգուլյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը:

61 կիլոգրամ քաշային կարգում ներկայացող Վոլոդյա Ֆրանգուլյանը 1/8 եզրափակչում հաղթել է Բելառուսը ներկայացնող  Ձիանիս Մաքսիմաուին (5:4), քառորդ եզրափակչում 6:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ահմեդնաբի Գվարզիտալովին, իսկ կիսեզրափակչում 9:7 հաշվով առավելության է հասել Թուրքիան ներկայացնող Ռեջեպ Տոպալի նկատմամբ:

Եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցն է եղել ուկրաինացի Անդրիյ Սվիրիդը, ում Ֆրանգուլյանը հաղթել է 8:3 հաշվով: Այսպիսով, Ֆրանգուլյանը դարձել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի անդրանիկ առաջնության 1-ին հայ չեմպիոնը:
 
70 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Իշխան Պողոսյանը, ով, կիսաեզրափակչում պարտվելով ռուսաստանցի Ռասուլ Արսանլիևին, իրավունք է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար մղվող գոտեմարտում, որտեղ նրա մրցակիցն էր լինելու բելառուս Ալեքսանդր Կարպաչը:
 
Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար մենամարտում պարտվել է 21:10 հաշվով: 86 կգ քաշային կարգում հանդես եկող Վահե Թամրազյանը քառորդ եզրափակչում պարտվել է Ռուսաստանի ներկայացնող Շամիլ Կուդիամագամեդովին և զրկվել է մեդալների համար պայքարից:
 
Աղբյուրը՝ www.armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: