Նորություններ

Միջոցառում՝ Գավառի թիվ 5 հիմնական դպրոցում

Կրթական 2013-04-13

«Գարունը այնքան ծաղիկ է վառել» խորագիրն է կրում Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի հերթական ցերեկույթը: Փոքրիկ աշակերտուհի Սոնան խնդրում է, որ գարունը շուտ բացվի ու բերի պայծառ արև, կանաչ տերև, հոգու զարթոնք:

Ահա դուրս է գալիս գարունը, ողջունում բոլորին և երգում գարնան երգը: Իրենց գեղեցիկ պարով գարունը դիմավորում են Անահիտը, Լիանան, Աստղիկը և Լիլիթը:

Հաղորդավարուհիներ Մարիամն ու Լիլիթը պատմում են գարնան գեղեցկության, նորաբողբոջ ծառ ու ծաղկի մասին, որոնք մարդկանց սրտերում առաջացնում են նորը արարելու, գեղեցիկը ստեղծելու ցանկություն: Իրար են հաջորդում գարնանը նվիրված գեղեցիկ բանաստեղծություններն ու երգերը: Իսկ բեմում ցուցադրված էին գարնան թեմաներով աշակերտների նկարները:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: