Նորություններ

Օտար լեզուների շաբաթ Վանաձորի թիվ 16 դպրոցում

Կրթական 2015-03-20

Օտար լեզուների շաբաթը մեծ ոգևորություն էր առաջացրել ողջ դպրոցում: Աշակերտները շաբաթն սկսեցին դպրոց մտնողներին աղուհացով դիմավորելով:

Ս. Օսիպյանի նախաձեռնած “Добрые соседи” խորագրով միջոցառումն առանձնացավ թե´ բեմադրությամբ, թե´ երեխաների՝ ռուսաց լեզվին տիրապետելու կարողությամբ, իսկ նրանց “частушки”-ն ուղղակի գերեց հանդիսատեսին:

Միջոցառման ավարտին տնօրեն Ն. Հարությունյանն ամփոփեց «Ռուսական առջուկ»-ում աշակերտների հաջողություններն ու ձեռքբերումները:
 
Անգլերենի ուսուցչուհի Ս. Հարությունյանն իր «Ճանապարհորդություն դեպի անգլերենի աշխարհ» բաց դասով մեզ տեղափոխեց արդեն մեկ այլ լեզվի՝ անգլերենի աշխարհ:
 
Մեկը մյուսին հաջորդեցին նախպաստառների, ապա ստեղծագործական աշխատանքի և վայելչագրության մրցույթները: Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: