Նորություններ

«Արևավիշապ-2015»

Ուշագրավ 2015-03-20

Համաձայն ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Պանդորայի արկղը» խորագրի ներքո անցկացվում է «Արևավիշապ-2015» գրաֆիկական հումորի 3-րդ միջազգային փառատոնը, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ցուցադրությունը կազմված է երեք բաժիններից` մրցութային, հետահայաց (պատմական բաժին, որտեղ ներկայացված են միջազգային պարբերականներում հրապարակված 1915 թվականի դեպքերին առնչվող նկարներ, պաստառներ), հրավիրված երգիծանկարիչների ցուցահանդես:

 
Մրցութային աշխատանքներին կից կներկայացվեն նաև հեղինակային ինստալյացիաներ: «Արևավիշապ-2015» փառատոնի ժյուրին նախագահում է Սուքիաս Թորոսյանը (Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի նախագահ):
 
Աղբյուրը՝ mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: