Նորություններ

«Բորուսիան» լքեց Չեմպիոնների լիգան

Սպորտ 2015-03-19

Դորտմունդի «Բորուսիան» իր կրած պարտությունների պատճառով դուրս է մնացել ֆուտբոլի Չեմպիոնների լիգայից: Թուրինում Գերմանիայի փոխչեմպիոնը պարտվել էր 1:2 հաշվով, իսկ Դորտմունդում կայացած պատասխան խաղում իտալացիները ոչ մի շանս չտվեցին Յուրգեն Կլոպի թիմին՝ հաղթելով 3:0 հաշվով:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղն սկսել էր «Բորուսիայի» մենկարկային կազմում: «Յուվենտուսը» շատ ակտիվ սկսեց խաղը և արդեն երրորդ րոպեին արգենտինացի հարձակվող Կարլոս Տևեսի գեղեցիկ գոլի շնորհիվ բացեց հաշիվը:
 
Առաջին խաղակեսում դորտմունդցիները երբեմն մեծացնում էին ճնշումը, սակայն հյուրերի դարպասի մոտ իրական գոլային պահեր չստեղծվեցին: Մինչև ընդմիջում «Յուվենտուսը» ևս այնքան էլ վտանգավոր չէր գրոհում:
 
Երկրորդ խաղակեսն սկսվեց թուրինցիների առավելությամբ, և նրանք 2 գոլային պահ կորցրին սկզբնամասում: «Բորուսիայի» մոտ ոչինչ չէր ստացվում առջևի գծում, իսկ 63-րդ րոպեին փոխարինվեց նաև Հենրիխ Մխիթարյանը:
 
Քիչ անց «Յուվենտուսը» գեղեցիկ գրոհի արդյունքում խփեց երկրորդ գոլը: Տևեսը գոլին գումարեց գոլային փոխանցում, իսկ իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան կրկնապատկեց հաշիվը: Վերջնամասում Տևեսը դարձավ նաև դուբլի հեղինակ՝ վերջակետ դնելով խաղին:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: