Նորություններ

Մեկնարկել է աշխարհի անհատական առաջնությունը

Սպորտ 2015-03-18

Սոչիում մեկնարկել է կանանց շախմատի աշխարհի անհատական առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում են Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը։ ԱՄՆ-ի ներկայացուցիչը Տաթև Աբրահամյանն է։

Առաջին տուրում Էլինա Դանիելյանն սպիտակներով խաղացել է կուբացի Յանիետ Մարերո Լոպեսի հետ, Լիլիթ Մկրտչյանի մրցակիցն է եղել ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինան։

Օլիմպիական մրցակարգով անցկացվող առաջնությանը մասնակցում է 64 շախմատիստ։ Առաջնությունը կավարտվի ապրիլի 7-ին։
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: