Նորություններ

Հայ բռնցքամարտիկը կորակազրկվի

Սպորտ 2015-03-17

Հայաստանի հավաքականի անդամ Սամվել Բարսեղյանը, հնարավոր է՝ չկարողանա պայքարել օլիմպիական ուղեգրի համար. Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան մտադիր է որակազրկել հայ բռնցքամարտիկին:
2015 թվականի փետրվարի 23-ից մարտի 1-ը Սոֆիայում կայացած միջազգային մրցաշարում Սամվել Բարսեղյանը նվաճել էր արծաթե մեդալ, սակայն որպես բողոքի նշան անարդար մրցավարության դեմ մեդալն ստանալուն պես գցել էր այն:
 
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նամակ է ստացել բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայից՝ ԱԻԲԱ-ից, որտեղ զգուշացվում է, որ հայ բռնցքամարտիկին որակազրկելու են մինչև Ռիո-2016 Օլիմպիական խաղերը Բուլղարիայում արծաթե մեդալը նետելու, բռնցքամարտի նկատմամբ անհարգալի վերաբերմունք ցուցաբերելու պատճառով:
 
Մրցաշարից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը նշել էր, որ Սամվել Բարսեղյանի մասնակցությամբ եզրափակիչ մենամարտում եղել էր խայտառակ մրցավարություն, որի արդյունքում ոսկե մեդալը նվիրել են մրցակցին:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: