Նորություններ

«Մեր մեծերը»

Կրթական 2015-03-16

Մեծ զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ Վանաձորի թիվ 24 դպրոցի պատմության և աշխարհագրության մասնախմբի ուսուցիչները և դպրոցի դասղեկներն իրենց դասաժամերի և դասղեկական ժամերի ընթացքում անդրադարձան մեր ժողովրդի պատմության հերոսական այն էջերին, որտեղ առանցքայինն Անդրանիկ Օզանյանի գործունեությունն էր:
Պատմության և աշխարհագրության մեթոդմիավորման պատրաստած վահանակը՝ նվիրված մեծ զորավարի փառավոր կյանքին և գործունեությանը, փառահեղորեն թիկնել է դպրոցի լուսավոր մի անկյունում և ամեն վայրկյան ոգեկոչում է աշակերտներին՝ վարակելով մեծ զորավարի անդուլ ու բոլորանվեր հայրենասիրությամբ:
 
Փետրվարի 25-ին դպրոցի զինղեկ Գևորգ Սուքիասյանի և X «ա» դասարանի աշակերտների նախաձեռնությամբ կազմակերպվեց ֆլեշմոբ, որի շրջանակներում աշակերտները ներկայացրեցին պատառիկներ մեծ զորավարի անձնվեր գործունեությունից և կատարեցին հայրենասիրական երգեր:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: