Նորություններ

Մխիթարյանի մասնակցությունը կասկածի տակ է

Սպորտ 2015-03-16

«Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հնարավոր է՝ բաց թողնի Թուրինի «Յուվենտուսի» դեմ պատասխան խաղը:
«Քյոլնի» դեմ մարտի 14-ին կայացած խաղում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը 40-րդ րոպեին ստացել էր վնասվածք:
 
Բժիշկների ուղեկցությամբ խաղադաշտը լքելուց հետո, սակայն, վերադարձել էր և շարունակել էր հանդիպումը:
 
Բունդեսլիգայի 25-րդ տուրի մրցավեճում Մխիթարյանը փոխարինվել էր 61-րդ րոպեին:
 
«Բորուսիան» «Յուվենտուսին» ընդունելու է մարտի 18-ին: Թուրինում կայացած առաջին խաղում Իտալիայի չեմպիոնը հաղթել է 2:1 հաշվով:
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: