Նորություններ

Հրատարակվել է «Հայոց մշակութային ցեղասպանություն» գիրքը

Ուշագրավ 2015-03-13

Մոնտեվիդեոյում լույս է տեսել մարդու իրավունքների պաշտպան, փաստաբան, գրող և քաղաքական գործիչ Օսկար Լոպես Գոլդարասենայի նոր գիրքը, որը կրում է «Հայոց մշակութային ցեղասպանություն» խորագիրը:

Խոսելով Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության, զանգվածային կոտորածների և տեղահանության մասին` ուրուգվայցի գործիչը կարևորել է «մշակութային ցեղասպանության» ընդունումը որպես միջազգային հանցագործություն, որը կատարվում է «խմբի կամ դրա որոշակի անդամներ նկատմամբ` ազդելով նրանց կենսակերպի վրա և խմբի անդամներին ոչնչացնելու նպատակով»:

Գիրքը նվիրված է «մշակութային ցեղասպանություն» հասկացության՝ որպես առանձին կատեգորիայի, սահմանմանն ու վերլուծությանը, ինչպես նաև անդրադառնում է դրա հետևանքներին իրավական տեսանկյունից: Միևնույն ժամանակ Օսկար Լոպես Գոլդարասենան դիտարկել է Հայոց ցեղասպանության հարցը` որոշակի բնորոշումներ տալով և անդրադառնալով դրանից բխող պարտավորություններին: Գոլդարասենան մեկնաբանել է, որ հարցը միայն մշակութային կոթողներ այցելելը չէ, դրանք պետք է վերականգնել և վերադարձնել այն կորցրած ժողովրդին: 
 
«Հայոց մշակութային ցեղասպանությունը շարունակվում է իրագործվել, շարունակվում են գործողություններ իրականացվել, որոնք հակասում են միջազգային իրավունքին, և հայ ժողովուրդն իրավունք ունի պահանջելու, որ ագրեսոր երկիրն ընդունի, որ Ցեղասպանություն է եղել, քանի որ այն հերքելը ևս ոտնձգություն է ոչ նյութական ժառանգության հանդեպ», - հավելել է ուրուգվայցի գրողը:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: