Նորություններ

«Հալոգենների քիմիական հատկությունները»

Կրթական 2015-03-12

Սևանի ավագ դպրոցի 10-րդ բնագիտական հոսքում տեղի ունեցավ բաց դաս քիմիա առարկայից: Դասի թեման էր «Հալոգենների քիմիական հատկությունները»: Դասն սկսվեց հանճարեղ քիմիկոս Կեկուլեի խոսքով. «Երազենք և այդժամ կհասնենք ճշմարտության»:

Դասը համագործակցային հագեցած էր մեթոդով, զուգակցված նյութին համապատասխան սահիկներով: Աշակերտներն աշխատում էին խմբերով: Կատարվեց ընդհանրացնող հարցադրում խորանարդի մեթոդով:

Զուգահեռաբար գրվեց համապատասխան վերօքս-ռեակցիաները և խնդիրները: Որից հետո մատուցվեց նոր նյութը՝ «Հալոգենաջրածիններ և հալոգենիդներ»: Նյութը համեմված էր փորձով, որակական ռեակցիաներով: 

Աշակերտները ևս անմիջական մասնակցություն ունեցան փորձերին: Վերջում կատարվեց համեմատություն իրենց կատարած փորձերի և վիրտուալ լաբորոտորիայի փորձերի միջև: Գնահատումը կատարվեց նախօրոք բաժանված գնահատման թերթիկների հիման վրա:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: