Նորություններ

Դաս-միջոցառում՝ Երևանի թիվ 116 հիմնական դպրոցում

Կրթական 2013-04-12

Ապրիլի 8-ին Երևանի թիվ 116 հիմնական դպրոցի 5-րդ «բ» դասարանում դասղեկ Ռ. Հովհաննիսանը կազմակերպել էր միջոցառում «Մայր իմ անուշ ու անգին» խորագրով:

Միջոցառումը սկսվեց ողջույնի խոսքով և երգով` նվիրված մայրիկներին, որտեղ գովերգվում էր անսահման սերը և նվիրվածությունը: Միջոցառումը համեմված էր երաժշտական տեսաֆիլմով, մայրերին նվիրված ուսուցողական երգերով:

Երեխաները իրենց դասավանդող ուսուցիչներին նվիրեցին իրենց ձեռքով աճեցրած ծաղիկներ, իսկ մայրիկների համար պատրսատել էին գեղեցիկ բացիկներ`անկեղծ բարեմաղթանքներով:
 
Վերջում նրանք իրենց սրտի խոսքը արտահայտեցին, թե ինչ պետք է անել մայրիկներին երջանկացնելու համար: Միջոցառումը յուրահատուկ տոնի էր վերածվել, ուրախ էին ներկա գտնվող մայրիկները և ուսուցիչները:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: