Նորություններ

Մրցանակակիրները պարգևատրվեցին

Կրթական 2015-03-12

2014 թ. հոկտեմբերի 30-ին Արմավիրի մարզի Արշալույսի Սամվել Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում կայացած «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթին մասնակցել էին դպրոցի 71 աշակերտ:

Նրանցից շատերը հավաքել էին բարձր միավորներ, սակայն «Լավագույն արդյունք» մրցանակին արժանացան դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհիներ Գրիգորյան Մարիամը (106 միավոր) և Ներսիսյան Մոնիկան (105 միավոր):

2015թ. փետրվարի 12-ին Վաղարշապատի 4-րդ հիմնական դպրոցում կայացավ «Մեղու» մրցույթի մրցանակաբաշխությունը:

Արշալույսի Ս. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի «Լավագույն արդյունք» մրցանակին արժանացած աշակերտուհիները` Մարիամը և Մոնիկան, ստացան պատվոգրեր, գրենական պիտույքներ և խրախուսական մրցանակներ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: