Նորություններ

Գիտական ոլորտի հերթական նվաճումը

Ուշագրավ 2015-03-12

Գիտական ոլորտի հերթական նշանակալի ձեռքբերումը, թերևս, հիշողության իմպլանտավորման փորձի հաջող ընթացքն ու արդյունքն է: Այսպես, Փարիզում մասնագետներին հաջողվել է նոր հիշողություն իմպլանտավորել մկներին, երբ կենդանիները քնած են եղել:

Ապագայում, հավանաբար, նման վիրահատությունը կօգնի հետվնասվածքային սթրեսային խանգարմամբ տառապող մարդկանց: Քնի ժամանակ ուղեղը որպես կանոն վերարտադրում է այն ամենն, ինչ տեղի է ունեցել օրվա ընթացքում:

Դա թույլ է տալիս ամրապնդել օրվա ընթացքում ստացված տեղեկատվությունը: Փորձարկման ժամանակ գիտնականներին հաջողվել է մկների մոտ ստեղծել հաճելի հիշողություններ, որոնք ցերեկային ակտիվության և ստացած տեղեկատվությանն են առնչվում:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: