Նորություններ

«Առակս ինչ է ցուցանում»

Կրթական 2015-03-11

Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում անցկացվեց հերթական բաց դասը V դասարանում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն.Սևոյանի դասավանդմամբ: Դասի թեման էր «Առակս ինչ է ցուցանում»:

Աշակերտներն ամփոփում էին իրենց ստացած գիտելիքները ժողովրդական բանահյուսության նմուշներից մեկի՝ առակների մասին:

Աշակերտներին հյուր եկավ Եզոպոսը, որի ներկայությամբ նրանք ներկայացրեցին առակներ՝ ցույց տալով, որ առակներում գովաբանվում, խրախուսվում են լավն ու բարին, գեղեցիկն ու մարդկայինը՝ ջանասիրություն, ազնվություն, քաջություն, հայրենասիրություն և հակառակը՝ ծաղրի են ենթարկվում ու դատապարտվում վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, ծուլությունը, վախկոտությունը, դավաճանությունը:
 
Եզոպոսն ուրախացավ աշակերտների գիտելիքներով և պատմեց իր առակը լեզվի մասին: Երիտասարդ ուսուցչուհին դասը վարեց նոր մեթոդներով:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: