Նորություններ

Միջոցառում Չարենցավանի թիվ 6 դպրոցում

Կրթական 2015-03-11

Օրերս Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոցի նախակրթարանի ավագ I խմբում տեղի ունեցավ բաց պարապմունք մաթեմատիկա առարկայից`«1-5 թվերը» թեմայով:
Շնորհաշատ դաստիարակ Արմինե Մարտիրոսյանը նման պարապմունքների միջոցով երեխաների մեջ ձևավորում և զարգացնում է տրամաբանական մտածողություն, կռահելու կարողություններ:
 
Դաստիարակը պատրաստել էր այնպիսի առաջադրանքներ, որոնք կատարելիս երեխաներն ինքնուրույն դիտարկումներ կատարեցին, համեմատեցին, արդեն սովորածը կարողացան կիրառել խաղային միջոցներով:
 
Նրանց ողջունեցին և խրախուսեցին գիտունիկները, Կարմիր գլխարկն ու գայլը: Երեխաները ծանոթ էին երկրաչափական պատկերներին, գիտեին 1-5 թվերի անվանումները: Պարապմունքը ուսանելի էր և նպատակային:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: