Նորություններ

Արցախից բերված բացառիկ պեղածոներ` Էրեբունիում

Ուշագրավ 2013-04-12

Ապրիլի 18-ին՝ Հուշարձանների և տեսարաժան վայրերի միջազգային օրը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կբացվի «Հողի հիշողությունը. Արցախ» ցուցահանդեսը` նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 7 հնագիտական վայրերում կատարված ուսումնասիրությունների արդյունքներին:

Առաջին անգամ հանրությանը կներկայացվեն 100-ից ավելի հնագիտական առարկաներ:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից տեղեկացնում են, որ ցուցահանդեսում ներկայացված պեղածոներից շատերը թեև ժամանակագրորեն դրվում են ուրարտական մշակույթի կողքին և կրում են այդ մշակույթի ազդեցությունը, սակայն ակնհայտորեն Ուրարտու չեն և Հայկական լեռնաշխարհի տեղական մշակույթի իրեղեն վկայություններ են (Կերեն` Ք. ա. 9-5դդ., Կարկառ` Ք. ա. 7-6դդ. ): Տիգրանակերտ – Շուշի – Հանդաբերդ հետախուզական երթուղին, որով տասնամյակ առաջ անցավ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը, բացահայտեց ոչ միայն Արցախի Տիգրանակերտը, այլ նաև Արցախ աշխարհի հայկականությունը փաստող անհերքելի այլ ապացույցներ: Կարկառի պեղումները խոստանում են բնակատեղիին վերագրել գուցեև նույն նշանակությունը, ինչ այսօր Երևան մայրաքաղաքի համար ունի Էրեբունին:

Ցուցահանդեսն իրականացվել է Երևան-Ստեփանակերտ համագործակցության շրջանակում և նվիրվում է ապրիլի 18-ին` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան :

Աղբյուր՝ www.panarmenian.net

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: