Նորություններ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն

Սպորտ 2013-04-12

Ապրիլի 11-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցահարթակ դուրս եկավ Հայաստանի 3 ներկայացուցիչներից առաջինը՝ Անդրանիկ Կարապետյանը:

77 կգ քաշայինների պայքարում էջմիածինցի Անդրանիկ Կարապետյանը երկամարտում գրանցեց 346 կգ (160+186) արդյունք և զբաղեցրեց չորրորդ տեղը: Երկամարտում 346 կգ արդյունքը գրանցեցին նաև արծաթե մեդալ նվաճած մոլդովացի Ալեքսանդր Շպակը և բրոնզե մեդալակիր դարձած ռումինացի Ռազվան Մարտինը, ովքեր հայ ծանրորդից ավելի թեթև էին:

Չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուս Դմիտրի Խոմյակովը, ով երկամարտում հավաքեց 351 կգ (161+190): 

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Գոռ Մինասյանը և Հայկ Հակոբյանը հանդես կգան գերծանրքաշային կարգում: Մրցաշարը կավարտվի ապրիլի 14-ին:
 
www.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: