Նորություններ

Նոր ձեռքբերում բժշկական ոլորտում

Ուշագրավ 2015-03-09

Ժամանակակից բժշկական տեխնոլոգիաների օգնությամբ հնարավոր է դարձել փոխել մարդկանց աչքերի գույները, մասնավորապես՝ շագանակագույնը փոխվել է կապույտի:
20 վայրկյան տևող բժշկական գործընթացի արժեքը կկազմի 5000 դոլար, երբ օրինական դառնա ԱՄՆ-ում:
 
Ընկերության ղեկավար Գրեգ Հոմերն ասել է, որ իրենք ընդամենը հեռացնում են բիբերի վրա գտնվող պիգմենտների բարակ շերտը, որից հետո աչքերի գույնը կապույտ է դառնում:
 
Նա կատակել է, որ «ամեն շագանակագույն աչքի տակ կապույտ աչք կա»: Նշվում է, որ աշխարհում կապույտ աչքեր ունի բնակչության 17%-ը:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: