Նորություններ

Շախմատային արդյունքների ամփոփում

Սպորտ 2015-03-09

Երուսաղեմում եզրափակված շախմատի՝ Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճել է ռուս Եվգենի Նայերը, ով 11 հնարավորից հավաքել է 8.5 միավոր՝ միայնակ գրավելով առաջին տեղը:

Հայաստանի 9 ներկայացուցչից լավագույն արդյունքը գրանցել է Գաբրիել Սարգսյանը, ով 7.5 միավորով բաժանել է 5-23-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով հայ գրոսմայստերը 18-րդն էր:

Ռոբերտ Հովհաննիսյանը մրցաշարն ավարտել է 7 միավորով  (36-րդ տեղ), Վլադիմիր Հակոբյանը (52-րդ տեղ) և Հրանտ Մելքումյանը (83-րդ տեղ)՝ 6.5-ական, Սամվել Տեր-Սահակյանը (88-րդ տեղ), Կարեն Գրիգորյանը (90-րդ տեղ) և Վլադիմիր Պողոսյանը (110-րդ տեղ)՝ 6-ական, իսկ Արման Միքայելյանը (112-րդ տեղ) և Զավեն Անդրիասյանը (119-րդ տեղ)՝ 5.5-ական: Առաջնությանը մասնակցել են 250 շախմատիստ:
 
Եվրոպայի առաջնություն, 11-րդ տուր
 
Սարգսյան Գաբրիել - Կան Էմրե՝ 0.5:0.5
Հակոբյան Վլադիմիր - Իպատով Ալեքսանդր՝ 0:1
Հովհաննիսյան Ռոբերտ - Ժիգալկո Սերգեյ՝ 1:0
Տեր-Սահակյան Սամվել - Իվանիշեվիչ Իվան՝ 0:1
Մելքումյան Հրանտ - Աբասով Նիջաթ՝ 1:0
Ռոմբալդոնի Աքսել - Անդրիասյան Զավեն՝ 1:0
Գիվոն Ասաֆ - Գրիգորյան Կարեն՝ 0.5:0.5
Միքայելյան Արման - Դվիրնի Դանիիլ՝ 0:1
Պողոսյան Վլադիմիր - Բատագլինի Գաբրիել՝ 1:0:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: