Նորություններ

Խաղում գրանցվել է ոչ ոքի

Սպորտ 2015-03-06

Երուսաղեմում շարունակվող շախմատի՝ Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրում Հայաստանի հավաքականի խաղացող Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է խաղացել ռուս շախմատիստ Իվան Պոպովի հետ և վաստակել է 6.5 միավոր:

Առաջին տեղը 7-ական միավորով բաժանում են ուկրաինացի Անտոն Կորոբովը, չեխ Դավիդ Նավարան և ռուսաստանցի Եվգենի Նայերը: 

Գաբրիել Սարգսյանը բաժանում է 4-8-րդ տեղերը: Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր:
 
Եվրոպայի առաջնություն, 9-րդ տուր
 
Գաբրիել Սարգսյան - Իվան Պոպով՝ 0.5:0.5
Վլադիմիր Հակոբյան - Էթյեն Բաքրո՝ 0.5:0.5
Նիկիտա Վիտյուգով - Ռոբերտ Հովհաննիսյան՝ 0.5:0.5
Միշել Գոդենա - Զավեն Անդրիասյան՝ 0:1
Սամվել Տեր-Սահակյան - Գաբրիել Բատագլինի՝ 1:0
Վլադիսլավ Կովալյով - Արման Միքայելյան՝ 0.5:0.5
Հրանտ Մելքումյան - Ջեյքոբ Մարեյ՝ 1:0
Իդո Բեն Արցի - Կարեն Գրիգորյան՝ 0:1
Վլադիմիր Պողոսյան - Յեհուդա Գրյունֆելդ՝ 0:1:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: