Նորություններ

Ելույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Ուշագրավ 2015-03-04

Ս. թ. փետրվարի 17-ից մարտի 22-ը Բեյրութում անց է կացվելու Ալ Բուստան միջազգային փառատոնը, որի ծրագիրը ներառում է օպերային, սիմֆոնիկ, խմբերգային, կամերային, ջազային, արևելյան երաժշտություն, ինչպես նաև պարային և թատերական ներկայացումներ:

Այս տարի փառատոնին տարբեր երկրներից մասնակցում է 300 արտիստ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը այս հեղիանկավոր միջազգային փառատոնին որպես պաշտոնական նվագախումբ մասնակցում է երկրորդ անգամ: 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն այս տարի Ալ Բուստան միջազգային փառատոնին իր ելույթները նվիրում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Երիտասարդ հայ երաժիշտները փառատոնի շրջանակում փետրվարի 26-ից մարտի 10-ը հանդես կգան 5 համերգով:
 
Ելույթների առաջին իսկ օրից նվագախմբի երաժիշտները և փառատոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն հանդես են գալիս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկ» կրծքանշանով:
 
Ալ Բուստան միջազգային երաժշտական փառատոնը մինչ օրս հրավիրել է ավելի քան 4000 արվեստագետի տարբեր երկրներից: Փառատոնի շրջանակում կազմակերպվում են վարպետության դասեր, սեմինարներ:
 
Աղբյուրը՝ mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: