Նորություններ

Հայ շախմատիստն առաջատարների շարքում

Սպորտ 2015-03-03

Երուսաղեմում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի շախմատիստ Գաբրիել Սարգսյանը սպիտակներով պարտության է մատնել լեհ Ռոբերտ Կեմպինսկուն և վաստակել 5 միավոր: Գաբրիել Սարգսյանը լեհ Մատեուշ Բարտելի, ռուսաստանցիներ Ալեքսանդր Մոտիլյովի և Յան Նեպոմնյաշչու հետ բաժանում է 1-4-րդ տեղերը:

Հայ շախմատիստներից առաջատարներին մեկական միավոր են զիջում Արման Միքայելյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Վլադիմիր Հակոբյանը և Զավեն Անդրիասյանը:

Եվրոպայի առաջնություն, 6-րդ տուր
 
Գաբրիել Սարգսյան - Ռոբերտ Կեմպինսկի՝ 1:0
Զավեն Անդրիասյան - Ալեքսանդր Մոիսեենկո՝ 0.5:0.5
Կարեն Գրիգորյան – Դևդի Հաուել՝ 0:1
Դմիտրի Սվետուշկին - Վլադիմիր Հակոբյան՝ 0.5:0.5
Ռոբերտ Հովհաննիսյան - Ռուի Դամասո՝ 0.5:0.5
Ռաիլ Մախմուտով - Սամվել Տեր-Սահակյան՝ 0:1
Արման Միքայելյան - Պետեր Միխելիկ՝ 1:0
Բոգդան-Դանիել Դեաս - Հրանտ Մելքումյան՝ 0.5:0.5
Ջեյքոբ Մարեյ - Վլադիմիր Պողոսյան՝ 1:0:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: