Նորություններ

Վիշապի տեսքով կամուրջ՝ Վիետնամում

Ուշագրավ 2013-04-11

Վիետնամում՝ Հան գետի (Han River) վրա, կառուցվել է վիշապի տեսքով նոր կամուրջ, որը բնորոշ է Լի դինաստիային (Ly Dynasty): Կամուրջի ընդհանուր երկարությունը կազմում է 666, իսկ լայնությունը 37.5 մետր: Ունի երթևեկության վեց շարք:

Վիշապանման կամուրջի շինարարությունը սկսվել է 2009 թ-ին, իսկ շինարարության համար ծախսվել է 4 տարի և 85 մլն ԱՄՆ դոլար: Այս կամուրջը համարվում է խոշորագույնն աշխարհում իր տեսակի մեջ, և միակը հարավարևելյան Ասիայում, որը բաղկացած է այս երկարության պողպատե կամարից:

Պողպատե կամարի երկարությունը կազմում է 166 մետր, իսկ վիշապի ընդհանուր երկարությունը, որը կշռում է 9000 տոննա, 568 մետր է: Բացի չափսերից և արտաքին տեսքից, այս կառույցը հետաքրքրական է նաև իր լուսավորությամբ: Կամուրջի վիշապանման հատվածի վրա տեղադրված է 2500 լուսադիոդային լամպեր: Սակայն կամուրջի հիմնական տպավորիչ առանձնահատկությունն այն է, որ վիշապն իրականում հրաշունչ է և անգամ կարողանում է թքել: Բայց նրա այս կախարդական հնարավորությունները կօգտագործվեն միայն տոնական օրերին: Ճարտարապետական այս յուրօրինակ կառույցը նախագծել է «Լուիս Բերգեր Գրուփ» ընկերությունը (Louis Berger Group): 

Աղբյուր՝ www.construction.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: