Նորություններ

Մրցույթ Ստեփանավանի թիվ 2 դպրոցում

Կրթական 2015-02-24

Ստեփանավանի թիվ 2 դպրոցում «Սոսե մայրիկ» հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվեց դպրոցակաների համաքաղաքային մրցույթ` նվիրված Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին: Մրցույթին մասնակցում էին Ստեփանավան քաղաքի 5 դպրոցի թիմեր: Նրանց պատասխանները գնահատում էր քաղաքապետարանի, ոստիկանության, զորամասի նեկայացուցիչներից կազմված ժյուրին:
Մրցույթի վերջում «Սոսե մայրիկ» հիմնադրամի նախագահ տիկին Մարիամ Ստեփանյանը պատվոգրեր հանձնեց բոլոր մասնակից թիմերին, նրանց ղեկավար ուսուցիչներին և նշեց, որ մրցույթի նպատակը ոչ թե հաղթողներ գտնելն էր, այլ ներկայիս սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը, այսօրվա արատավոր բարքերի դեմ պայքարը:
 
Հիմնադրամի նախագահը խոստացավ բոլոր թիմերի համար կազմակերպել էքսկուրսիա դեպի Արցախ, որպեսզի աշակերտները առավել լավ ծանոթանան Արցախ աշխարհին:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: