Նորություններ

Միջոցառում Ստեփանավանի թիվ 2 դպրոցում

Կրթական 2015-02-24

Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ասմունքի մրցույթ ռուսաց լեզվից՝ “Школьные годы чудесные” խորագրով: Մրցույթին մասնակցում էին 4-7-րդ դասարանների աշակերտներ:

Մրցույթի գնահատման տեսանկյունից կարևորվել էին տեքստի իմացությունը, առոգանությունը, հեղինակային զգացմունքների վերարտադրումը և դերասանական վարպետությունը:

Ռուսաց լեզվի ուսուցչուհիներ Սիրուշ Պողոսյանը, Լաուրա Հարությունյանը և Անահիտ Սուքիասյանը կարողացել էին ոգևորել ասմունքողներին: Ժյուրիի համար դժվար էր ընտրել հաղթողներին, որովհետև երեխաները գերազանցում էին մեկը մյուսին:
 
Հնչեցին նաև կատակ-բանաստեղծություններ, որոնք վերաբերում էին դպրոցական կյանքին: Մրցույթի հաղթող ճանաչվեց 6-րդ դասարանի աշակերտուհի Հասմիկ Գասպարյանը, 2-րդ տեղը զբաղեցրեց 3, իսկ երրորդ տեղը՝ 8 աշակերտ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: