Նորություններ

Տաք ու գունեղ աշխարհում

Կրթական 2015-02-24

Շնորհալի փոքրիկների բոլորին ջերմացնող ուրախ ու գունեղ ցուցահանդես է բացվել Ջերմուկի Մ. Գորկու անվան թիվ 1 հիմանական դպրոցի ճեմարանում: Դպրոցի I-VII դասարաններում սովորող դպրոցականները շատ են սիրում նկարել: Նրանց նկարնենում լույս կա, գույների յուրահատուկ ներդաշնակություն, մեծ սեր բնության, բուսական ու կենդանական աշխարհի նկատմամբ: Եվ պատահական չէ, որ յուրաքանչյուր պատկեր խոսուն է:

Նկարները զրուցում ու պատմում են այն ամենի մասին, ինչ կա փոքրիկների ներաշխարհում: Երբ փորձում ես ընտրել լավը, ամենալավը, ամենասիրունը, հայտնվում ես փակուղում: Կատարում ես եզրահանգում. բոլոր նկարներում էլ կա պարզություն, խորություն, իմաստություն, իրականության  գերազնիվ ընկալում, վերլուծում և յուրովի մեկնաբանում: Չէ որ սա է իսկական կատարելության ուղին:

Դպրոցի փոքրիկ նկարիչներն իրենց նկարներում ի ցույց են դրել մեծ սեր խաղաղասիրություն, մարդասիրություն, հանդուրժողականության ձգտում և դրսևորում ամենուր: Հենց սա էլ մեր մոլորակի ձգտումն է: Առանց այս ընկալումերի մեր փոքրիկների մոլորակում չի լինի լույս: Իսկ լույսը նոր լույսերի ուրախություն ու հրճվանք կբերի: Իսկ դա այնքան պետք է փոքրիկների մանկությանը և նրանց մոլորակին:
 
Դպրոցականների նման խոհուն մտքերին և գունային թափանցիկ աշխարհին թևեր է տալիս դպրոցի նկարչության ուսուցչուհին` տիկին Անահիտ Սաիլյանը: Նոր նկարները և մոտեցումներն առջևում են:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: