Նորություններ

Մարչելո Լիպին Հենրիխ Մխիթարյանի մասին

Սպորտ 2015-02-24

«Յուվենտուսի» նախկին մարզիչ Մարչելո Լիպին, անդրադառնալով Թուրինի «Յուվենտուսի» և Դորտմունդի «Բորուսիայի» միջև կայանալիք խաղին, խոսել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: «Յուվենտուսը» միշտ «Բորուսիայից» ուժեղ է եղել, և այդ հարցում ոչինչ չի փոխվել: Կարծում եմ՝ թուրինյան խաղում «Յուվենտուսը» կհաղթի 2:0 հաշվով:
Հենրիխ Մխիթարյանը երիտասարդ ու լավ ֆուտբոլիստ է, ով ունի մեծ պոտենցիալ, սակայն չգիտեմ, թե ինչպիսին են թուրինցիների տրանսֆերային ծրագրերը:
 
Այս մրցաշարջանն այնքան էլ հաջող չէ Արտուրո Վիդալի համար: Վստահ եմ՝ առաջիկայում նա կվերադառնա իր նախկին մակարդակին»,- ասել է Լիպին:
 
Նշենք, որ «Յուվենտուսը» վաղուց է հետաքրքրվում Հենրիխ Մխիթարյանով, ով վերջին շրջանում կորցրել է տեղը «Բորուսիայի» մեկնարկային կազմում:
 
Հիշեցնենք՝ «Յուվենտուս» - «Բորուսիա» հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: