Նորություններ

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ԹԻՎ 5 ԴՊՐՈՑՈՒՄ

Կրթական 2015-02-19

Փետրվարի 13-ին մարդաշատ էր Չարենցավանի թիվ 5 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճը. նշվում էր Տեառնընդառաջի տոնը: Միջոցառումը նվիրված էր 40 օրյա մանուկ Հիսուսին տաճար տանելու Ավետարանական պատմությանը:
Աշակերտների գրավիչ դերախաղը, գեղեցիկ ասմունքը և ճիշտ ընտրված երաժշտությունը միջոցառումը դարձրեցին անմոռանալի: Ծնողների  անմիջական մասնակցությամբ տոնական տեսք էր ստացել դահլիճը:
 
Միջոցառման սցենարը ներկայացնում էր ոչ միայն Տեառընդառաջի Ավետարանական պատմությունը, այլև տոնի ժամանակ կատարվող ժողովրդական սովորությունները: Միջոցառման ավարտը խորհրդանշեց դպրոցի բակում վառված Տեառնընդառաջի մեծ խարույկը: 
 
Այս հիանալի միջոցառումը կազմակերպել էին 8 «ա» և «բ» դասարանների աշակերտները դասղեկների՝ Գ. Խառատյանի, Ծ. Մանվելյանի և ՀԵՊ ուսուցչուհի Ա.Ավագյանի նախաձեռնությամբ: Ներկաները մեծ բավականություն ստացան այս գեղեցիկ միջոցառումից:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: