Նորություններ

Անանդը՝ մրցաշարի հաղթող

Սպորտ 2015-02-19

Ցյուրիխյան շախմատային մրցաշարը եզրափակվել է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հաղթանակով: Հնդիկ գրոսմայստերը 5 տուրում հավաքել է 7 միավոր՝ միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը:
Ցյուրիխում հաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչ ոքիի դեպքում 1 միավոր: 6 միավորով երկրորդ տեղը գրավել է ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրան, ով վերջին տուրում սպիտակներով ոչ ոքի է խաղացել Լևոն Արոնյանի հետ:
 
Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերը 5 պարտիայում չի տարել ոչ մի հաղթանակ և, կրելով մեկ պարտություն, մրցաշարն ավարտել է 4 միավորով՝ բաժանելով 4-6-րդ տեղերը:
 
Հիշեցնենք՝ Ցյուրիխում Լևոն Արոնյանը հաղթող էր ճանաչվել կայծակնային խաղի մրցաշարում: Փետրվարի 18-ին կանցկացվի ռապիդի մրցաշարը:
 
Ցյուրիխ, 5-րդ տուր
 
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2776) – Լևոն Արոնյան (Հայաստան, 2777)՝ 0.5:0.5
Ֆաբիանո Կարուանա (Իտալիա, 2811) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2783)՝ 0.5:0.5
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2760) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2797)՝ 0.5:0.5:
 
Մրցաշարային աղյուսակ
 
Վիշվանաթան Անանդ – 7 միավոր
Հիկարու Նակամուրա – 6
Վլադիմիր Կրամնիկ – 5
Լևոն Արոնյան – 4
Ֆաբիանո Կարուանա – 4
Սերգեյ Կարյակին – 4:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: