Նորություններ

Ամփոփիչ դաս՝ «Հայաստանի ճամփեքով» թեմայով

Կրթական 2013-04-10

Ալավերդու թիվ 1 դպրոցում «Հայաստանի ճամփեքով» խորագիրը կրող ամփոփիչ դաս տեղի ունեցավ: Հանդեսը կազմակերպել էր 3-րդ դասարանի դասվար Էմմա Մելիքյանը:

Մինչ էկրանին միմյանց էին հաջորդում Հայաստան աշխարհի սարերն ու գետերը, լեռնագագաթներն ու հարթավայրերը, մարզերն` իրենց քաղաքներով, երեխաները համապատասխան տեղեկատվությունն էին ապահովում, որը հաճախ ընդմիջվում էր գեղեցիկ ասմունքով ու հայրենաշունչ մեղեդիներով:

Վարպետորեն ստեղծվեց կամուրջ հին ու նոր Հայաստանի միջև, թվարկվեցին բոլոր մայրաքաղաքները, ներկայացվեցին պատմամշակութային կոթողները, ոգեշնչված ու հպարտորեն պատմեցին հայոց խորհրդանշաների մասին: Ուսուցչուհին հասավ իր նպատակին. սա այն դասն էր, որն անջնջելի հետք կթողնի մանուկների հոգում:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: