Նորություններ

Հայ ֆուտբոլիստը երկարաձգել է իր պայմանագիրը

Սպորտ 2015-02-16

Հայ ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը երկարաձգել է Մոսկվայի «Սպարտակի» հետ գործող պայմանագիրը, որի կնքման շուրջ տարված բանակցություններն ընթացել են անխոչընդոտ կերպով: «Շատ ուրախ ենք, որ Յուրայի կարգի ֆուտբոլիստը երկարաձգեց պայմանագիրը: Սա Մովսիսյանի՝ «Սպարտակի» հանդեպ վերաբերմունքի հերթական ապացույցն է, մեր թիմի մարզաշապիկով խաղալու և հաջողության հասնելու նրա ցանկությունը:
Յուրայի տեղափոխության մասին լուրերը հիմնավորված չէին: Հարձակվողը տարիներ առաջ էր որոշել իր ապագան կապել «Սպարտակի» հետ: Բանակցությունները շատ արագ տեղի ունեցան: Գրեթե ամեն բան որոշվեց մեկ օրում»,- նշել է Ասխաբաձեն:
 
Հիշեցնենք, որ Մովսիսյանը 2013-ին ռուսական «Կրասնոդարից» է տեղափոխվել «Սպարտակ», որի կազմում մասնակցել է ընթացիկ մրցաշրջանի 8 խաղի՝ դառնալով մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
 
Ավելի վաղ նա ճանաչվել էր «Սպարտակի»՝ 2013-2014թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Այս օրերին Յուրան մոսկովյան ակումբի հետ հավաքի է մասնակցում թուրքական Բելեկում: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են գերմանական մի քանի ակումբներ:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: