Նորություններ

Ավստրիական համերգ՝ նվիրված Հայաստանին

Ուշագրավ 2015-02-13

Ավստրիայի Լինց քաղաքի Բրուկների անվան ֆիլհարմոնիկ նվագախումը «Բրուկներ համերգասրահի» Մեծ դահլիճում ներկայացել է Հայաստանին նվիրված համերգով: Միջոցառմանը ներկա է գտնվել Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Հնչել են Արամ Խաչատրյանի «Զանգերի սիմֆոնիան» և Ալեքսանդր Հարությունյանի «Շեփորի և նվագախմբի համար կոնցերտը» (մենակատար՝ շեփորահար Մարկուս Էդեր):

Համերգից առաջ հայկական մշակույթի և երաժշտարվեստի վերաբերյալ իրենց մասնագիտական խոսքն են ասել խմբավար Պիեռ-Դոմինիկ Պոնելը և երաժշտագետ Աննա Մարիա Փամմերը: 

Բանախոսներն անդրադարձել են հայ ժողովրդի պատմական ճակատագրի, Հայոց ցեղասպանության, հայ մշակույթի քրիստոնեական ակունքների խնդիրներին՝ շեշտելով եվրոպական մշակույթի ձևավորման գործում հայկական արվեստի բերած անուրանալի նպաստը:
 
Բրուկների նվագախմբի ջութակահարուհի Շուշանիկ Ալեքսանյան-Ֆրյուհվիրթը ներկայացրել է Արամ Խաչատրյանի «Զանգերի սիմֆոնիայի» հիմքում ընկած Ավետիք Իսահակյանի խոսքերով գրված «Որսկան ախպեր» երգի ժողովրդական կատարումը:
 
Ժամանակակից հայ երաժշտարվեստի մեծերին հիշատակելուց բացի, Պիեռ-Դոմինիկ Պոնելն անդրադարձել է նաև հայ գեղանկարչության մեծերի՝ Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Վարուժան Վարդանյանի և այլոց ստեղծագործություններին:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: